ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում

Ապօրինի ցուցմունքնե՞ր են կորզում
24.01.2014 | 00:37

Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում աղմկահարույց սպանությունից հետո այսօր այնտեղ դեռ լարված վիճակ է: Ճիշտ է, սպանություն կատարողը ձերբակալված է, բայց նույն գործով կասկածի տակ է նաև Ռաֆայել Թադևոսյանը:
Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, Վարդենիսի ոստիկանությունը տարբեր քաղաքացիների կանչում է, ճնշումներ գործադրում, որ վերջիններս Ռաֆայել Թադևոսյանի դեմ ցուցմունքներ տան:
Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, թե Ռաֆայել Թադևոսյանը Վարդենիսում վախի մթնոլորտ է ստեղծում, ահաբեկում մարդկանց, սակայն ոստիկանությունը տեղեկություն չունի «վախեցածների» և «ահաբեկվածների» մասին: Ի դեպ, այս առնչությամբ մեր աղբյուրը փոխանցում է, որ այն մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել Ռ. Թադևոսյանի դեմ, բողոքներ են գրել նաև դատախազությանը, իրավապաշտպան կառույցներին, նշելով, որ ոստիկանությունում իրենցից ապօրինի ցուցմունք են կորզել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ